Կասպեր Շմեյխելը հեռացել է «Նիցցայից»

Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հեռացել է «Նիցցայից»:

Ֆրանսիական ակումբը հայտարարել է դարպասապահի հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին։

Հիշեցնենք, որ Շմեյխելը «Նիցցա» է տեղափոխվել անցած ամառ և անցկացրել 46 հանդիպում, որոնցում բաց է թողել 47 գնդակ։