«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է պահեստայինների նստարանին թողել թիմի աստղային նորեկ Ռոմելու Լուկակուին Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղում։ Լուկակուն վարձավճարով տեղափոխվել է «Չելսիից»։
«Լուկակուի առաջին խաղն էր Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո: Նա չաշխատեց թիմի հետ և չմարզվեց գնդակով: Նա պրոֆեսիոնալ է, այնպես որ նա սարսափելի մարզավիճակում չէ։
Թիմում այնքան էլ շատ չենք, միգուցե հետո նա կարողանա օգնել մեզ։ Ես օգտագործել եմ Լեանդրո Պարեդեսին։ Ի՞նչ ասացի Լուկակուին, որպեսզի համոզեմ նրան գալ Հռոմ։ Ոչինչ, պարզապես ասացի, որ նա մեզ համար կարևոր կլինի»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։