Սերխիո Ռեգիլոնը պայմանագիր է կնքել մեկ այլ անգլիական ակումբի հետ

Լոնդոնի «Թոթենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այս մասին իր «Թվիթեր»-ում հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: «Կարմիր սատանաները» չեն վճարի «Թոթենհեմին»՝ խաղացողին թիմում պահելու համար, ոչ էլ հնարավորություն կունենան գնելու Ռեգիլոնին։

Ցանկության դեպքում «Թոթենհեմը» կկարողանա խզել վարձակալությունը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Մանչեսթեր Յունայթեդը» ամբողջությամբ կվճարի Ռեգիլոնի աշխատավարձը։