Կալում Հադսոն-Օդոյը կտեղափոխվի անգլիական մեկ ուրիշ թիմ

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Կալում Հադսոն-Օդոյը կտեղափոխվի «Նոթինգհեմ Ֆորեսթի»: Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացին արդեն բուժզննում է անցնում, իսկ ակումբներում փաստաթղթերը պատրաստ են ստորագրման։

Ընթացիկ տրանսֆերային պատուհանում Կալումը կդառնա թիմի յոթերորդ նորեկը։ 22-ամյա Հադսոն-Օդոյը «Չելսիի» սան է։ Առաջին թիմում Կալումը նորամուտը է նշել 2018 թվականին: 2022/23 մրցաշրջանում Հադսոն-Օդոյը Լևերկուզենի «Բայերում» մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը անգլիացու արժեքը գնահատում է 15 մլն եվրո: