Հայտնի է դարձել, թե ինչպես է արձագանքել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի՝ եզրային հարձակվողին սեպտեմբերին ազգային հավաքականի հանդիպումներին չկանչելու որոշմանը։ Այս մասին իր «Թվիթեր»-ում հայտնում է լրագրող Սայմոն Ջոնսոնը։
Աղբյուրի համաձայն՝ Սթերլինգը հարգել է Սաութգեյթի ընտրությունը և որոշել է կենտրոնանալ «Չելսիում» լավ հանդես գալու վրա։ Անգլիայի հավաքականի մարզիչը հասկանում է, որ ֆուտբոլիստը դժգոհ է մնացել իր որոշումից։ 28-ամյա Սթերլինգը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում երեք հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում՝ խփելով երկու գոլ։