Խուան Բերնատը մոտ է Պորտուգալիա տեղափոխվելուն

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Խուան Բերնատը մոտ է պորտուգալական «Բենֆիկա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Ավելի վաղ L’Équipe-ը հայտնել էր, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսը չի դնում ձախ եզրային պաշտպանի վրա, եւ որ ֆուտբոլիստը վարձավճարով կմեկնի «Բենֆիկա»։

30-ամյա իսպանացին «Վալենսիայի» սան է։ 2014 թվականի ամռանը Խուանին 10 միլիոն եվրոյով գնեց Մյունխենի «Բավարիան»։ Նա չորս տարի անց 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Փարիզ: