Էրլինգ Հոլանդ․ «Ինձ համար մեծ պատիվ է ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը»

Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի իր մրցանակը ստանալը, որին մասնակցել են նաև Կևին Դե Բրույնեն և Լիոնել Մեսսին։

«Ինձ համար մեծ պատիվ է ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Եվրոպայում այնքան շատ մարդիկ կարող են ստանալ այս նվաճումը։

Մենք անհավանական թիմ ունենք «Մանչեսթեր Սիթիում», և այս մրցանակը հնարավոր չէր լինի առանց իմ խաղընկերների, մարզիչների և ակումբի բոլոր աշխատակիցների աջակցության։

Սա անհավանական մրցաշրջան էր բոլորիս և անձամբ ինձ համար՝ թրեբլը հաղթելուց հետո: Պրեմիեր Լիգայի իմ առաջին մրցաշրջանում հաղթանակ, Անգլիայի գավաթ և Չեմպիոնների Լիգայի գավաթ․ անհավանական զգացողություններ են, և մենք բոլորս ցանկանում ենք, որ դրանք կրկնվեն նոր մրցաշրջանում»,- ասել է նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։