Ալեքսանդր Չեֆերին․ «Միայն եվրոպական ակումբները կարող են մասնակցել եվրոպական մրցաշարերին»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է Սաուդյան Արաբիայի ակումբների եվրոպական մրցաշարերին մասնակցության մասին լրագրողների հարցին։

Սաուդյան ակումբների հնարավոր մասնակցության մասին ավելի վաղ հաղորդվել էր ԶԼՄ-ներում։

«Լրատվամիջոցները տվել են այս տեղեկությունը, նույնիսկ նրանք մեզ չեն հարցրել: Միայն եվրոպական ակումբները կարող են մասնակցել Չեմպիոնների Լիգային, Եվրոպայի Լիգային և Կոնֆերենցիաների Լիգային: Միայն եվրոպական ֆեդերացիաները կարող են հայտ ներկայացնել եզրափակիչը անցկացնելու համար»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Marca-ն: .