Սանտյագո Բուենոն տեղափոխվեց Անգլիա

«Ժիրոնայի» պաշտպան Սանտյագո Բուենոն տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

24-ամյա ուրուգվայցու տրանսֆերը անգլիական թիմի վրա արժեցել է 12 մլն եվրո։ Պաշտպանը «Վուլվերհեմփթոնի» կազմում հանդես կգա 4-րդ խաղային համարի ներքո։

Բուենոն «Ժիրոնայում» հանդես է գալիս 2019 թվականից։

Իսպանական ակումբի կազմում նա անցկացրել է 120 հանդիպում, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։