«Լիոնի» հարձակվող Ամին Սարը տեղափոխվեց Գերմանիա

«Լիոնի» հարձակվող Ամին Սարը վարձավճարով տեղափոխվել է «Վոլֆսբուրգ», հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբների միջև պայմանագիրը նախատեսված է 2023/24 մրցաշրջանի համար։ Պայմանագիրը ունի հետգնման տարբերակ։

22-ամյա շվեդ հարձակվողը «Լիոնում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Նա ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։