Նիկոլաս Տալիաֆիկոն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիոնի» հարձակվող Նիկոլաս Տալիաֆիկոյի ծառայություններով: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ 30-ամյա արգենտինացու նկատմամբ հետաքրքրությունը ծագել է Լյուկ Շոուի վնասվածքի պատճառով։

Ֆրանսիական ակումբը պատրաստ է 6 միլիոն եվրոյով վաճառել իր ֆուտբոլիստին։ Ընդ որում, «Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանար միայն վարձավճարով վերցնել ֆուտբոլիստին։

Անձամբ ֆուտբոլիստը՝ ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից։ Այս ամառ նա կարող էր վերադառնալ «Այաքս», սակայն այս տրանսֆերը ձախողվեց:

Տալյաֆիկոն «Լիոն» է տեղափոխվել միայն անցած ամառ։ 2022/2023 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։