Էրիկ Գարսիան կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ժիրոնան» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային:

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին, սակայն «Ժիրոնան» այսօր ճնշում կգործադրի նրա վրա։

Իսպանական ակումբը 22-ամյա իսպանացուն տեսնում է որպես Սանտի Բուենոյի հավանական փոխարինող, ով շուտով պետք է միանա «Վուլվերհեմփթոնին» 10 միլիոն եվրոյի դիմաց։