Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի խաղի մասին «Ինտեր Մայամիում»։
«Մեսսին լավ է, ես նրան տեսնում եմ երջանիկ, ուրախ, ինչը հիանալի է: Ի վերջո, նա պետք է իրեն լավ զգա, հարմարավետ լինի, որպեսզի իրեն և իր ընտանիքին երջանիկ զգան, ինչպես թիմակիցները: Նրա ներկայությունը խաղադաշտում արդեն անհավանական բան է։
Մեսսիի թիմակիցներն ու մրցակիցները՝ բոլորը Մեսսիի հետ միասին ստեղծում են ինչ-որ յուրահատուկ բան ԱՄՆ-ում։ Մեսսին դեռ ավելի քան ունակ է շարունակելու բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։