Ֆոլարին Բալոգունը կարիերան կշարունակի «Մոնակոյում»

«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է ֆրանսիական թիմի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա տրանսֆերի գումարը կկազմի 44 մլն եվրո։ Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։

22-ամյա ամերիկացին «Արսենալի» սան է։

Նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել «Ռեյմսում» Լիգա 1-ում։ Հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։