Տանգի Նդոմբելեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Թոթենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն կարող է հայտնվել «Ինտերում»։

Ինչպես հայտնում է FCInterNews-ը՝ ֆրանսիացու ծառայություններն առաջարկվել են «Ինտերին»։ Խոսքը վարձակալության մասին է, որում «ներաձուրիները» կիսապաշտպանին տարեկան կվճարն մոտ 3 միլիոն եվրո։

Միլանյան ակումբը լրջորեն դիտարկում է այս հնարավորությունը, քանի որ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր թիմի միջին գիծն ուժեղացնել ևս մեկ ֆուտբոլիստով։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 22 մլն եվրո։