«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Քոուլ Պալմերը կտեղափոխվի «Չելսի», հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները պայմանավորվել են 21-ամյա անգլիացու տրանսֆերի շուրջ։ Լոնդոնցիները նախապես կվճարեն 40 մլն ֆունտ, ևս 5 մլն ֆունտ բոնուսներ։
Պալմերը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Նա «քաղաքայինների» հիմնական կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում երեք խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։