«Յուվենթուսի» կիսապաշտպանը տեղափոխվել է իտալական մեկ ուրիշ ակումբ

«Յուվենթուսը» Մաթիաս Սուլեին վարձակալական հիմունքներով տվել է «Ֆրոզինոնեին»:

Ա Սերիայի նորեկը 20-ամյա կիսապաշտպանին վարձակալել է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Նախորդ մրցաշրջանում արգենտինացին «բյանկոներիների» կազմում անցկացրել է 19 խաղ բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ։