Էդեն Ազարը կավարտի կարիերան

Բելգիացի հարձակվող Էդեն Ազարը շուտով կավարտի կարիերան, հայտնում է Daily Mail-ը։

Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո 32-ամյա ֆուտբոլիստը ներկայումս առանց թիմի է։

Ազարը «Ռեալ» է տեղափոխվել «Չելսիից» 2019 թվականին։ Մադրիդցիները տրանսֆերի համար վճարել են 115 մլն եվրո։ Հաճախակի վնասվածքների պատճառով նա չկարողացավ իրեն դրսևորել թիմում։