Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում շտապ դուրս գալ տրանսֆերային շուկա՝ հարձակվող Վինիսիուս Ժունիորի կորստի պատճառով, այս մասին հայտնում են Cope-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացի հարձակվողը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի 1,5 ամիս։
Մարզչական շտաբը՝ Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ, պատրաստվում է բավարարվել այն ֆուտբոլիստներով, որոնք ներկայումս հասանելի են։
Վինիսիուսը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության «Սելտայի» դեմ վերջերս կայացած խաղում (1:0): Նա փոխարինվեց առաջին խաղակեսի սկզբում։
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը երեք հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։