Վիրջիլ վան Դեյկն առաջին անգամ կարմիր քարտ ստացավ «Լիվերպուլի» կազմում

Օգոստոսի 27-ին «Նյուքասլը» հյուրընկալեց «Լիվերպուլին» Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի խաղում (1։2):

Հանդիպման 5-րդ րոպեին Էնթոնի Գորդոնը բացեց հաշիվը, իսկ 3 րոպե անց «Լիվերպուլը» մնաց 10 հոգով՝ կարմիրների ավագ Վիրջիլ վան Դեյկը հեռացվեց խաղադաշտից Ալեքսանդր Իսակի նկատմամբ խախտման պատճառով:

Հոլանդացու համար այս կարմիր քարտն առաջին անգամն էր «Լիվերպուլում», որի կազմում նա անցկացրել է 225 պաշտոնական հանդիպում։ Վան Դեյկը վերջին անգամ խաղադաշտից հեռացվել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ խաղում էր «Սաութհեմփթոնում»: