Խոսեպ Գվարդիոլայի թիմը միակն է Անգլիայում, որ 100 տոկոսանոց արդյունք է գրանցել

Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթել է «Շեֆիլդին»:

Այս արդյունքի շնորհիվ Խոսեպ Գվարդիոլայի թիմը 3 մեկնարկային տուրում 3 հաղթանակ տանելով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

«Սիթին» դարձավ միակ ակումբը, որը 3 խաղում վաստակեց 9 միավոր։ «Քաղաքաբնակներին» ամենամոտ հետապնդողները («Թոթենհեմ», «Արսենալ», «Վեսթ Հեմ», «Լիվերպուլ») ունեն 7-ական միավոր։