«Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստը մոտ է անգլիական գրանդ տեղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Վուլվերհեմփթոնի» հետ՝ կենտրոնական կիսապաշտպան Մաթեուս Նունեսի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Պեդրո Ալմեյդան։

Առաջիկա տրանսֆերի գումարը կկազմի շուրջ 60 միլիոն եվրո։ 25-ամյա բրազիլացու հետ «Սիթին» արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, որը, ըստ լուրերի, նախատեսված է մինչև 2028 թվականը։

Նունեսին «Վուլվզը» գնել է «Սպորտինգից» 2022 թվականի ամռանը 45 միլիոն եվրոյով։