Մանուել Նոյերը վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում

Գերմանական լրատվամիջոցները լավ լուր են հաղորդել «Բավարիայի» երկրպագուների համար։ Դարպասապահ Մանուել Նոյերը վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում։ Այդ մասին գրում է Bild-ը։

Դարպասապահը 8,5 ամսվա ընթացքում առաջին անգամ է մասնակցում թիմային մարզմանը։ Դեկտեմբերին 37-ամյա Նոյերը դահուկ քշելիս ոտքի կոտրվածք էր ստացել և բաց թողել անցած մրցաշրջանի ամբողջ երկրորդ կեսը։ Մայիսի վերջին ֆուտբոլիստի ոտքից վիրահատական ​​պտուտակ է հանվել, ինչը վնասվածքի հետևանք էր դարձել։

Այս ամենից հետո ակումբը խոստովանել է, որ Նոյերը լիովին կկարողանա վերադառնալ միայն 2024 թվականին։