Ջեյմի Կարագեր. «Կարծում եմ՝ Սալահը պետք է վաճառվի առնվազն 150 միլիոն ֆունտով»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կիսվել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր հեռանալու մասին իր կարծիքով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա եգիպտացին «Լիվերպուլի» ղեկավարությանը հայտնել է «Ալ-Իթթիհադ» տեղափոխվելու ցանկության մասին։

«Կարծում եմ՝ Սալահը պետք է վաճառվի առնվազն 150 միլիոն ֆունտով։ Ես չեմ ասում, որ նա այժմ այդքան արժե իր տարիքում, բայց կարծում եմ, որ նա նույնպես 100 միլիոն չարժե: Դուք Սալահին փոխարինող չեք գտնի 100 միլիոնով, բայց հիմա արդեն ուշ է: Այնպես որ, ես չեմ կարծում, որ Սալահը որևէ տեղ կգնա»,- ասել է Կարագերը Sky Sports-ին։