«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է պատժվել MLS-ի կանոնավոր առաջնության «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ խաղից հետո: Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա արգենտինացին խաղից հետո հրաժարվել է շփվել լրագրողների հետ։
Արգենտինացու համար դա իր դեբյուտային հանդիպումն էր MLS-ում, որտեղ նա դարձավ գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ, նա «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։