Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ․ «Յուրգեն Կլոպի գլխավորությամբ մեր լավագույն ելույթներից մեկն էր»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում (2:1)։

«Դա անհավանական է: Այսօր ինչ-որ առանձնահատուկ բան տեղի ունեցավ։ Մենք խաղին գնացինք հստակ ծրագրով, ցանկանում էինք վերահսկել խաղի ընթացքը, թելադրե, տիրել գնդակին և փորձել հնարավորինս արագ թուլացնել մթնոլորտը մարզադաշտում, ինչը սովորաբար նրանց համար հսկայական առավելություն է։

Բայց մեր ծրագիրը շատ արագ հօդս ցնդեց: Մենք պետք է անցնեինք վերականգնվելու շատ դժվար ճանապարհ։

Այսօր Յուրգեն Կլոպի գլխավորությամբ մեր լավագույն ելույթներից մեկն էր։ Մենք այս խաղը կհիշենք որպես շատ-շատ յուրահատուկ խաղ»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքերն է մեջբերում BBC-ն։