Հարի Քեյն․ ««Բավարիան» կատարյալ ակումբ է ինձ համար»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի երկրորդ տուրի՝ «Աուգսբուրգի» հետ հանդիպումից հետո (3:1) խոսել է մյունխենյան ակումբին միանալու մասին։ Այս խաղում նա դուբլի հեղինակ դարձավ։

«Ես զգացի, որ ժամանակն է կատարել իմ կարիերայի հաջորդ քայլը: Ես ցանկանում էի ստանալ այս փորձը, պայքարել Չեմպիոնների Լիգայի տիտղոսների համար։

«Բավարիայի» նման ակումբում խաղալը հսկայական մարտահրավեր է։ Ավելի քիչ էի մտածում չեմպիոնության և ավելի շատ «Բավարիայի» մասին, թե ինչպե՞ս կարող եմ կատարելագործվել: «Բավարիան» կատարյալ ակումբ է ինձ համար»,- Քեյն Բիլդի խոսքերն է մեջբերում