Յուրգեն Կլոպը Պրեմիեր Լիգայի պատմության ամենաերկար հաղթական շարքն է գրանցել

Կիրակի օրը՝ օգոստոսի 27-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի «Նյուքասլ» – «Լիվերպուլ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների կամային հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Յուրգեն Կլոպի համար այս հաղթանակը 11-րդ անընդմեջ հաղթանակն էր այն թիմերի նկատմամբ, որոնք գլխավորում էր «Նյուքասլի» ներկայիս մարզիչ Էդդի Հոուն։ Այս շարքը անգլիական Պրեմիեր Լիգայի պատմության ամենաերկար հաղթական շարքն է:

«Լիվերպուլը» երեք տուրից հետո ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Նյուքասլը» 3 միավորով տասներեքերորդ տեղում է։