Եվրահանձնաժողովը կարող է հետաքննություն սկսել «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» նկատմամբ՝ օտարերկրյա սուբսիդավորման կանոնակարգի հնարավոր խախտման պատճառով։
Ըստ Dail Mail-ի՝ Եվրահանձնաժողովը պաշտոնական բողոքներ է ստացել անգլիական երկու ակումբների դեմ՝ կապված կանոնների խախտման հետ, որոնք կոչված են վերացնելու ոչ ԵՄ երկրների կառավարությունների ազդեցությունը եվրոպական ներքին շուկայում: Խոսքը պետական ընկերությունների կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ գտնվող սուբսիդիաների մասին է։
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը Աբու Դաբիի էմիրության իշխող թագավորական ընտանիքի անդամ և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանն է։ «Նյուքասլը» 80%-ով պատկանում է Սաուդյան Արաբիայի սուվերեն ներդրումային հիմնադրամին (PIF), որը նախագահում է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը՝ Սաուդյան Արաբիայի թագավորի որդին և երկրի փաստացի կառավարիչը։ Նշվում է, որ չնայած ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, արտաքին սուբսիդավորման դրույթները վերաբերում են նաև Պրեմիեր Լոգայում հանդես եկող ակումբներին։
«Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» դեմ բողոքներ կարող է ներկայացնել իսպանական Լա Լիգան, որն օգոստոսին պաշտոնապես բողոքել է Եվրահանձնաժողովին քաթարցիներին պատկանող ՊՍԺ-ից։