Անգլիական ակումբը կապ է հաստատել «Չելսիի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել «Չելսիի» հետ՝ պաշտպան Մարկ Կուկուրելլայի հնարավոր վարձակալության համար: Այս մասին իր Twitter-ում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ այս պահին ակումբների միջեւ կոնկրետ առաջարկներ ու բանակցություններ չեն եղել։ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ այնքան թանկարժեք ձախ պաշտպան է փնտրում։ Ցուցակում երեք թեկնածու կա, և մինչ այժմ որոշում չկա:

Անգլիական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կուկուրելլան «Չելսիի» բոլոր երեք հանդիպումներն էլ անցկացրել է պահեստայինների նստարանին: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 միլիոն եվրո: