Դին Հենդերսոնը կտեղափոխվի անգլիական մեկ այլ ակումբ

Դարպասապահ Դին Հենդերսոնը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվում է «Քրիսթալ Փելաս»։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ պայմանագիրը կնքված է, ֆուտբոլիստը բուժզննումն ավարտելու է այսօր՝ օգոստոսի 27-ին։ «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա 23,4 միլիոն եվրո՝ ներառյալ հավելյալ բոնուսները: Գործարքը ներառում է նաև պայման՝ հետագա վաճառքի տոկոսի վերաբերյալ:

Անցած մրցաշրջանում Դին Հենդերսոնը վարձավճարով հանդես էր գալիս «Նոթինգհեմ Ֆորեսթում»: Դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում։ Transfermarkt առցանց պորտալը անգլիացու արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական «Ֆեներբախչեի» դարպասապահ Ալթայ Բայինդիրը կհամալրի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը։ 2022/23 մրցաշրջանում Բայնդիրը «Ֆեներբախչեի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում։