Ռոդրի․ «Դժվար է խաղալ, երբ չկա թիմի գլխավոր մարզիչը»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի խաղում «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը։

«Մեր մրցակիցը այսօր շատ լավ էր պաշտպանվում: Մենք իրացրինք 11 մետրանոցը, բայց շարունակեցինք փորձել մինչև վերջ: Հետո գոլ խփեց մեր ռմբարկու Հալանդը: Կարծում եմ՝ մեր բնավորության պատճառով էր, որ մենք շարունակեցինք խաղալ, և ես գոլ խփեցի, ուստի ես շատ ուրախ եմ: Դժվար է խաղալ, երբ չկա թիմի գլխավոր մարզիչը, բայց նա կապի մեջ էր անձնակազմի հետ»,- Ռոդրիի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ նախկինում Պեպ Գվարդիոլան վիրահատվել էր մեջքի խնդիրների պատճառով։