Պաշտոնական․ «Այաքսի» հարձակվողը տեղափոխվեց Պրեմիեր Լիգա

«Վեսթ Հեմը» հայտարարել է «Այաքսի» հարձակվող Մուհամեդ Կուդուսի հետ պայմանագիր կնքելու մասին։

Նշվում է, որ կողմերը պայմանագիր են կնքել 5 տարի ժամկետով։

«Ես ամեն ինչ անում եմ երկրպագուներին զվարճացնելու համար, քանի որ կարծում եմ, որ հենց դա է ֆուտբոլը: Մանկուց երազել եմ նման առաջնությունում խաղալու մասին։ Ես երազում էի այս պահի մասին և շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Բայց ամեն ինչ դրանով չի ավարտվում, ես ուզում եմ շարունակել»,- ասել է հարձակվողը։