PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» մեծ դժվարությամբ հաղթեց արտագնա խաղում (VIDEO)

Պրեմիեր Լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ և մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել՝ 1-2 հաշվով։

Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակած 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Պրեմիեր Լիգա․

«Շեֆիլդ Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» 1-2 (0-0)

0-1 Էրլինգ Հոլանդ (63)

1-1 Ջեյդեն Բոգլ (85)

1-2 Ռոդրի (88)