«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգան տեղափոխվել է «Ալ-Ահլի»: Սաուդյան ակումբը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է ֆուտբոլիստի տեսանյութը:
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Վեյգան «Սելտայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հաղորդվում էր, որ 21-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Նապոլին», «Լիվերպուլը» և «Չելսին»: