Հայտնի է, թե որքան գումար կարող է վճարել «Ռոման» Ռոմելու Լուկակուի վարձակալության համար

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ թիմում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա բելգիացուն հավակնում է «Ռոման»: Հռոմեական ակումբը պատրաստ է վարձակալել հարձակվողին՝ վճարելով 5 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ինտերում»:

Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։