Բենջամին Պավարը վերջին օրերին չի մարզվում ընդհանուր խմբի հետ

«Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարը վերջին օրերին չի մարզվում ընդհանուր խմբի հետ, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ֆուտբոլիստը բաց է թողել «Աուգսբուրգի» դեմ խաղին նախապատրաստվող թիմի մարզումը։ Ֆրանսիացին վերջին 4 օրվա ընթացքում երեք անգամ բացակայել է թիմի մարզումից:

Նշվում է, որ Պավարին դեռ «Ինտեր» չթողնելու որոշումը կարող է լինել ֆուտբոլիստի մարզումները բաց թողնելու պատճառներից մեկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր է համոզել պաշտպանին մնալ ակումբում։ Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: