Կևին Դե Բրույնեն նշել է իր ամենասիրելի կիսապաշտպանին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն լեգենդար կիսապաշտպանների շարքում նշել է իր սիրելիին։

32-ամյա բելգիացին պետք է ընտրություն կատարեր Լուկա Մոդրիչի, Անդրես Ինյեստայի և Զինեդին Զիդանի միջև։ Ֆուտբոլիստն իր ընտրությունը կատարել է հօգուտ Զիդանի՝ առաջին տեղում դնելով նրան, որին հաջորդում է Մոդրիչը, Ինյեստան երրորդն է։

«Ինչու՞ ընտրեցի Զիդանին։ Ֆուտբոլը նախկինում ավելի մաքուր էր, և ես հաճույքով դիտում էի շոուներ և իմպրովիզացիաներ»,- ասել է Դե Բրույնեն Sky Sports YouTube-ի ալիքի տեսանյութում: