Ֆաբրիցիո Ռոմանո․ Սերդար Ազմունը պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ

Լևերկուզենի «Բայերի» և Իրանի ազգային հավաքականի 28-ամյա հարձակվող Սերդար Ազմունը, ով նախկինում հանդես է եկել «Զենիթում», պայմանագիր է կնքել իտալական «Ռոմայի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ պայմանագիրը ներառում է 12 միլիոն եվրոյով ֆուտբոլիստին գնելու իրավունք, այժմ նա վարձավճարով է տեղափոխվել ակումբ։ Լրագրողը մեջբերում է նաև հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը. «Մենք պայմանագիր կկնքենք ևս մեկ հարձակվողի հետ»,- իր թվիթերյան էջում մեջբերում է Մոուրինյո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Ազմունը «Բայեր» է տեղափոխվել «Զենիթից» 2022 թվականի հունվարին: Հարձակվողը Լևերկուզենի կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Այս պահին ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել նախամրցաշրջանային մարզման ժամանակ ստացած վնասվածքից։