Բետոն շուտով կտեղափոխվի անգլիական ակումբ

Պորտուգալացի հարձակվող Բետոն, ով հանդես է գալիս իտալական «Ուդինիզեում», շուտով կտեղափոխվի անգլիական «Էվերթոն», հայտնում է Նիկոլո Շիրան իր սոցցանցերում։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացու տրանսֆերի համար «Ուդինեզեն» կստանա 31 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը:

Նախկինում «Լիվերպուլի» ակումբը հարձակվողի տրանսֆերի համար առաջարկել էր 25 միլիոն եվրո, սակայն «Ուդինեզեի» ղեկավարությունը պնդում էր, որ առաջարկը կազմում է 35 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Բետոն «Ուդինեզե» է տեղափոխվել պորտուգալական «Պորտիմոնենսեից» 2022 թվականի հուլիսին 7 միլիոն եվրոյի դիմաց: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը Իտալիայի ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով տասը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 25 մլն եվրո: