Անխել Դի Մարիան պատմել է, թե ինչու է որոշել մերժել Սաուդյան Արաբիայի առաջարկները

«Բենֆիկայի» հարձակվող Անխել Դի Մարիան պատմել է, թե ինչու է որոշել մերժել Սաուդյան Արաբիայի առաջարկները:

«Ես բազմաթիվ զանգեր եմ ստացել Սաուդյան Արաբիայից։ Ինձ անհավանական գումարներ առաջարկեցին, բայց ես ընտրեցի սրտով, ուստի որոշեցի վերադառնալ «Բենֆիկա»:

Ես երախտապարտ եմ ակումբին և մեր երկրպագուներին, քանի որ նման կերպ նոր խաղացողների հետ հանդիպելն անհավանական բան է։ Հաճելի էր նման ընդունելության արժանանալը։ Ակումբից դուրս եկա մուտքի դռներով ու նույն ճանապարհով վերադարձա։ Նրանք ինձ շատ լավ են վերաբերվում»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: