«Վուլվերհեմփթոնը» 47 միլիոն ֆունտ ստերլինգով չի վաճառի իր ֆուտբոլիստին անգլիական գրանդին

«Մանչեսթեր Սիթին» չի ցանկանում մեծ գումար վճարել Մատեուս Նունյեսի համար։

Հաղորդվում էր, որ «գայլերի» կիսապաշտպանով «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվել է խաղադրույքների կանոնների խախտման մեջ մեղադրվող Լուկաս Պակետայի տրանսֆերը խափանվելուց հետո։ Նունյեսի հետ անձնական պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են։

«Վուլվերհեմփթոնը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» 47 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկը Նունյեսի համար, հայտնում է The Independent-ը: «Գայլերը» կարծում են, որ 24-ամյա կիսապաշտպանը ավելին արժե: