«Բարսելոնան» գրանցել է Կլեման Լանգլեին Լա Լիգայում

«Բարսելոնան» գրանցել է Կլեման Լանգլեին։

Ըստ Marca-ի՝ Լանգլեն հինգշաբթի օրը գրանցվել է Լա Լիգայում 2023/24 մրցաշրջանի համար։ Ֆրանսիացին մոտ էր «Ալ-Նասրին» 10+5 միլիոն եվրոյով միանալուն, սակայն ի վերջո մերժեց սաուդյան ակումբի տրանսֆերը:

Նշվում է, որ, չնայած գրանցմանը, «Բարսելոնայում» վստահ են, որ Լանգլեն կհեռանա ակումբից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, քանի որ Չավին նոր մրցաշրջանում հույսեր չի կապում նրա հետ։ Պաշտպանն իր հերթին նույնպես վստահ է, որ մինչև ամառվա ավարտը կկարողանա նոր ակումբ գտնել։