Էրիկ Գարսիան կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան կարող է տեղափոխվել «Ժիրոնա»:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով Cadena SER-ին, 22-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրում է «Ժիրոնային» և անձամբ ակումբի մարզիչ Միշել Սանչեսին: Իսպանացի ֆուտբոլիստը համաձայն է այս տեղափոխությանը։

Ամենայն հավանականությամբ, կքննարկվի պաշտպանի վարձակալությունը, այլ ոչ թե լիարժեք տրանսֆերը։

Այս մրցաշրջանում Գարսիան Լա Լիգայում անցկացրել է 11 րոպե։