Յուրգեն Կլոպը նշել է, թե ինչ կարծիք ունի Մոհամեդ Սալահի հավանական տրանսֆերի շուրջ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ակումբը կմերժի Մոհամեդ Սալահին վաճառելու առաջարկը, եթե դա լինի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը կարող է տեղափոխվել «Ալ-Իթթիհադ»:

«Դժվար է մեկնաբանել այս բոլոր պատմությունները լրատվամիջոցներից, երբ մեկնաբանելու բան չկա իմ տեսանկյունից: Մո Սալահը «Լիվերպուլի» ֆուտբոլիստ է։

Իսկ եթե լիներ առաջարկ, պատասխանը կլիներ «ոչ»։ Իմ կյանքի փիլիսոփայությունն է՝ մտածել խնդրի մասին, երբ այն առաջանում է: Հիմա դա չկա։ Ինչպես ասացի, պատասխանը ոչ է։ Արդյո՞ք Սալահը հավատարիմ է թիմին: 100%-ով»,- Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։