Յուլիան Դրաքսլերը կարող է տեղափոխվել անգլիական ակումբ

Անգլիական «Քրիսթալ Փելասը» հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսն իր Twitter-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև առաջին բանակցություններն արդեն կայացել են։ Դրաքսլերը կցանկանար տեղափոխվել անգլիական թիմ։

29-ամյա Դրաքսլերը ՊՍԺ-ին է միացել 2017 թվականին «Վոլֆսբուրգից»: Կիսապաշտպանի համար փարիզյան ակումբը վճարել է 36 միլիոն եվրո: Գերմանացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Transfermarkt առցանց պորտալը կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: Անցած մրցաշրջանը Դրաքսլերը վարձավճարով անցկացրել է Լիսաբոնի «Բենֆիկայում», որի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 2 գոլ։