Դավիդ դե Խեա. «Իմ ականջներից արյուն է գալիս»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան արձագանքել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի մամուլի ասուլիսին՝ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ կապված սկանդալի վերաբերյալ։

«Իմ ականջներից արյուն է գալիս»,- գրել է դե Խեան սոցցանցում։

2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ Իսպանիայի կանանց հավաքականը հաղթեց Անգլիայի հավաքականին (1-0), Ռուբիալեսը, բռնելով ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի գլուխը, համբուրեց նրա շուրթերը։

Ավելի ուշ աղջիկը հայտարարել է, որ իրեն դուր չի եկել Ռուբիալեսի համբույրը։ Ավելի ուշ նա ներողություն է խնդրել համբույրի համար, սակայն հայտարարել է, որ չի հեռանա այդ պատճառով։