Դեյվիդ Բեքհեմ․ «Մարդիկ ապշում են նրանց խաղը տեսնելիս»

Դեյվիդ Բեքհեմը «Ինտեր Մայամիում» Լիոնել Մեսսիի խաղը համեմատել է ֆիլմի հետ.

«Ամեն անգամ, երբ Լեո Մեսսին գոլ է խփում, երբ Բուսկետսը գոլային փոխանցումներ է կատարում, իսկ Ժորդի Ալբան արագանում է, մարդիկ ապշում են։

Կարծում եմ, որ դա լավագույն հաճոյախոսությունն է այս ֆուտբոլիստներին, քանի որ նրանք նման են ֆիլմի: Այն, թե ինչպես են նրանք խաղում և ինչպես են նրանք խաղադաշտից դուրս գտնվում, հիանալի է: Ուստի նրանց խաղը հույզեր է առաջացնում»,- ասել է «Ինտեր Մայամիի» համասեփականատերը: