Նաիր Թիկնիզյանի գործակալը խոսել է գերմանական ակումբների առաջարկների մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է իր հաճախորդի՝ կարիերան շարունակելու տարբերակների մասին՝ նշելով, որ նա կոնկրետ առաջարկ ուներ «Վերդեր» տեղափոխվելու համար։

««Վերդերից» առաջարկ կար։ «Վոլֆսբուրգից» միայն հետաքրքրության մակարդակով։ Նաիրը կհամաձայնի՞ տեղափոխվել գերմանական ակումբ։ Այո, ես կհամաձայնեի այդ տեղափոխությանը։

Որքանո՞վ է մեզ ոգեշնչում Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ»։ Արսենի համար կարելի է միայն ուրախանալ, որ նա խաղալու է եվրոպական խոշոր ակումբում՝ ուժեղագույն առաջնություններից մեկում»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

24-ամյա Թիկնիզյանն այս մրցաշրջանում 7 հանդիպում է անցկացրել «Լոկոմոտիվի» կազմում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։