Կառլո Անչելոտտին նշել է, թե արդյոք Մադրիդի «Ռեալը» կգնի Կիլիան Մբապպեին այս ամռանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացառել է, որ այս տրանսֆերային պատուհանում մադրիդյան ակումբը կարող է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին:

Bild-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Ռեալը» կփորձի ձեռք բերել ֆրանսիացուն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:

«Ոչ, ես 100%-ով բացառում եմ դա։ Կարծում եմ, որ մեր թիմը կազմված է, և ֆուտբոլիստները մտածում են մրցաշրջանի մասին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: